Ամանոր

Ամանորը հայ ժողովուրդը սովորաբար դիմավորում է ընտանեկան և ընկերական միջավայրում՝ լի սեղանների և մեծ տոնակատարությունների ուղեկցությամբ: Ուղիղ ժամը 00:00-ին բոլորը բարձրացնում են բաժակները՝ ուրախ տարի մաղթելով մեկը մյուսին և ցանկություն հայտնելով, որ բոլոր անհաջողությունները մնան անցնող տարում, իսկ Նոր տարին իր հետ կբերի միայն սեր, երջանկություն և խաղաղություն:

Չնայած Ամանորը միջազգային տոն է, և բոլորի համար միևնույն ժամանակ փոխվում է օրացուցային տարին, տարբեր երկրներ Ամանորը նշում են շատ տարբեր ավանդույթներով և հետաքրքիր արարողություններով. յուրաքանչյուրն ունի Նոր տարին դիմավորելու իր ավանդական եղանակը: Իսկ տարբեր աշխարհամասերում միմյանցից կարող են տարբերվել նաև տոնի խորհուրդը և նախապաշարմունքները:

Իտալիա

Իտալիայում ամանորյա և սուրբծննդյան տոնակատարությունները սկսվում են դեկտեմբերի 24-ից և ավարտվում միայն հունվարի 6-ին: Տոնական օրերի քանակով Իտալիան զբաղեցնում է առաջին տեղը եվրոպական պետությունների շարքում:

Բուն Նոր տարին իտալացիները սիրում են դիմավորել վառ լուսավորված և զարդարված փողոցներում և հրապարակներում, որտեղ կազմակերպում են տոնական ուրախ միջոցառումներ՝ երաժշտական համարներով, հրավառություններով, թատերական ներկայացումներով և այլն: Ամանորի գիշերն իտալացիները սովորաբար խմում են գինի:

Մայրաքաղաքում հայտնի ավանդույթի համաձայն՝ նոր տարում երջանիկ և հաջողակ կլինի նա, ով Ամանորի գիշերը կամրջից իրեն կգցի Տիբրոս գետը: Սակայն իտալական ամենահայտնի ավանդույթն այն է, որ մարդիկ պատուհանից դուրս են շպրտում հին իրերը՝ լինի դա հագուստ, սպասք թե նույնիսկ կահույք: Ըստ ավանդույթի՝ երջանիկ կլինի նա, ով կազատվի մեծ քանակությամբ անպետք իրերից:

Իտալական Ձմեռ պապը՝ Babbo Natale-ն շրջում է տներով և նվերներ է բաժանում երեխաներին, ովքեր իրենց լավ են պահել ողջ տարվա ընթացքում և նամակ են գրել նրան: Իտալացի երեխաները անհամբերությամբ սպասում են նաև Մկրտությանը՝ հունվարի 6-ին, երբ բարի փերին ևս նրանց նվերներ է բաժանում:

Նոր տարվա օրերին իտալացիների սեղանների դրվում է առնվազն 13 կերակրատեսակ։

Ճապոնիա

Չնայած չինական լուսնային օրացույցի համաձայն՝ ավանդական ճապոնական Նոր տարին նշվում է գարնան սկզբին, ինչպես և Չինաստանում, այնուամենայնիվ Գրիգորյան օրացույցով հունվարի 1-ին Ճապոնիայում Ամանորը նշվում է որպես պետական տոն: Այստեղ տոնական օրերը տևում են դեկտեմբերի 29-ից հունվարի 3-ը, և այդ օրերին թե՛ պետական, և թե մասնավոր հիմնարկները չեն աշխատում:

Տոների նախօրեին ճապոնացիները կարգի են բերում իրենց տները, միմյանց համար նվերներ են գնում, պատրաստում շնորհավորական բացիկներ: Այստեղ տոնի խորհրդանիշ է համարվում «կադոմացու»-ն՝ սոճուց պատրաստված զարդարանքները, որոնք դրվում են տան մուտքի մոտ: Ըստ ավանդույթի՝ դրանք պաշտպանում են տունը չար ուժերից:

Ճապոնացինացիները ամանորյա տոներին հաճախ են գնում տաճար: Կանայք և աղջիկները այդ առիթով հագնում են գունագեղ կիմոնո:

Նոր տարվա գալուստը փաստում են զանգերի 108 ղողանջները. ըստ բուդդիստական հավատամքների՝ մարդիկ ունեն 108 վնասակար հոգս, իսկ ղողանջներից յուրաքանչյուրը հետ է մղում մեկ հոգս:

Ամանորյա հիմնական կերակրատեսակներից են խաշած ջրիմուռները, ձկնային կարկանդակները, կռատուկի եփած արմատները, կլոր հացիկները:

Բրազիլիա

Բրազիլիայում Ամանորն ամառային տոն է, քանի որ հունվարի 1-ին այստեղ շատ շոգ է:

Շատ ու շատ երկրներում է Նոր տարին ընտանեկան տոն, բայց ոչ Բրազիլիայում: Այստեղ մարդիկ դուրս են գալիս, գնում աղմկոտ ակումբներ, սրճարաններ, գիշերային ակումբներ կամ պարզապես լողափեր: Բրազիլացիներն իսկական աղմուկ են բարձրացնում Ամանորի գիշերը՝ բարձր երաժշտություն, երգ, պար, թմբուկների հարվածներ: 23:59 րոպեից սկսվում է խմբակային հետհաշվարկը, իսկ ուղիղ 00:00-ին Բրազիլիայի երկինքը զարդարում է հրավառությունը:

Իսպանացիների նման՝ բրազիլացիները ևս Նոր տարվա գիշերն ուտում են խաղողի 12 հատիկ և պահում 12 ցանկություն:

Նրանք չունեն Ձմեռ պապիկ և Ձյունանուշ: Բանն այն է, որ բրազիլացիների մոտ շարունակվում են աֆրիկյան ավանդույթները. յուրաքանչյուրն Ամանորի գիշերը պետք է զոհաբերություն անի աֆրիկյան աստվածուհի Իմանժային, ով նույնականացվում է Կույս Մարիամի հետ: Դրա համար բոլորն իրենց հետ ունենում են սպիտակ մոմեր և ծաղիկներ, տեղավորում փայտե տախտակների վրա և պահելով երազանք՝ բաց են թողնում ծովը:

Բրազիլիայում Ամանորի տրամաբանական շարունակությունը փետրվարյան դիմակահանդեսներն են:

 

Եգիպտոս

Եգիպտոսում ավանդական Նոր տարին համարվում է սեպտեմբերի 11-ը, երբ վարարում է Նեղոս գետը, ինչն իսկապես կարևոր իրադարձություն է անապատում բնակվողների համար, սակայն հունվարի 1-ն, ինչպես ամբողջ աշխարհում, Եգիպտոսում փոխվում է օրացուցային տարին:

Բովանդակային առումով՝ տոների այս ժամանականհատվածը փող աշխատելու լավագույն շրջանն է, երբ այստեղ հանգստանալու և Ամանորը դիմավորելու են գալիս բազմաթիվ զբոսաշրջիկներ: Ամանորն այստեղ ավելի շատ նման է արևմտյան մոդայի, քան իսկական տոնի:

Եթե չհաշվենք շոգ եղանակը, Եգիպտոսում կա ամեն ինչ՝ Ամանոր նշելու համար՝ անգամ ավանդական եղևնիները:

Ձմեռ պապին այստեղ անվանում են Papa Noel, ինչպես ֆրանսերենում՝ հիշելու և հիշեցնելու համար, թե ովքեր են տոները «տեղափոխել» անապատային այս երկիր:

Չնայած Եգիպտոսում ամանորյա տոները նշողները հիմնականում զբոսաշրջիկներն են, եգիպտոսցիները ևս Նոր տարվա գիշերը շնորհավորում են միմյանց։

 

Եվրոպացիները թեև Նոր տարին դիմավորում են դեկտեմբերի 31 -ին, սակայն  նրանց համար գլխավոր տոնը Սուրբ Ծնունդն է:Մեծ Բրիտանիայում  ուղիղ ժամը 12-ին զանգերը սկսում են բարձր ղողանջել: Այդ ընթացքում սիրահար զույգերը նոր տարում չբանժանվելու համար, պետք է համբուրվեն կախարդական համարվող «omela» ծառի տակ: Նաև բրիտանացիները զանգի առաջին հարվածից հետո բացում են տան ետևի դուռը, որպեսզի հին տարին գնա, իսկ վերջին հարվածի հետո բացում են տան պատուհանները և դիմացի դուռը, որպեսզի նոր տարին մտնի իրենց տուն:Շոտլանդիայում, ըստ ավանդույթի ամանորի գիշերը շոտլանդացիները այրում են տակառներ, այդ կերպ այրելով հին տարին և տեղ ազատելով նոր տարվա համար:Բուլղարիայում, երբ մարդիկ հավաքվում են տոնական սեղանի շուրջը, բոլոր տներում երեք րոպեով լույսերը հանգչում են: Այդ րոպեներն անվանում են «ամանորյա համբույրների րոպեներ», որոնց գաղտնիքը պահպանում է մթությունը:Չեխիայում և Սլովակիայում մեծ անհամբերությամբ են այդ տոնին սպասում երիտասարդ աղջիկները, չէ՞ որ հենց Ծննդյան օրվա գիշերն են իմանում՝ կամուսնանա՞ն, թե՞ ոչ: Ապացույցը տնային հողաթափն է, որը նրանք գլխի վրայով պետք է նետեն դեպի դուռը: Եթե հողաթափն ընկնի քիթը դեպի դուռը, ապա շուտով փեսացու կհայտնվի, իսկ եթե դեպի սենյակը, ապա աղջիկը ստիպված է սպասել ևս մեկ տարի:

Իռլանդիայում Նոր տարվա նախօրեին` երեկոյան, բոլորը բացում են իրենց տան դռները: Յուրաքանչյուր ոք կարող է մտնել ուզած տունն ու ցանկալի հյուր կհամարվի այնտեղ. նրան կընդունեն մեծ ուրախությամբ, կնստեցնեն պատվավոր տեղում, կհյուրասիրեն մի բաժակ ընտիր գինի` չմոռանալով ասել. «Թող խաղաղություն լինի այս տանը և ամբողջ աշխարհում»: Հաջորդ օրը յուրաքանչյուր ոք տոնը դիմավորում է իր տանը:

Իսպանացիների հաստատված ավանդույթի համաձայն, գիշերվա ժամը 12-ին քաղաքացիները դուրս են գալիս փողոց, որպեսզի աշտարակի ժամացույցի յուրաքանչյուր ղողանջի հետ ուտեն մեկական խաղողահատիկ՝ միաժամանակ ցանկություն պահելով։

Հայաստանում նոր տարին  նախկինում և այժմ

Տոնակատարություններից իր մեծությամբ և մասայականությամբ առաջին տեղը գրավող Ամանորը տարվա ամենակարևոր տոներից մեկն է համարվում և՛ քրիստոնյաների, և՛ այլադավանների համար: Տարեմուտը զուտ տարին տարիով փոխելու տոն չէ, այն իր մեջ այլ հոգևոր խորհուրդ ունի: Նախկինում Նոր տարին տոնվում էր նիսանի 1-ին՝ մարտի 22-ին՝ Ադամի ստեղծվելու օրը (ինչպես ամիսների սկիզբ): Այդ օրը մարդիկ միմյանց շնորհավորում էին և նվերներ մատուցում։ Այդպես Նոր տարին ավանդաբար տոնվել է մինչև Բաբելոնի աշտարակաշինությունը, սակայն աշտարակի կործանումից և լեզուների բաժանումից հետո 72 ազգերի նահապետներն այլ երկրներում հաստատվելու օրն  իրենց ազգի համար հայտարարեցին տարվա առաջին օր, իսկ տվյալ ամիսը՝ տարվա առաջին ամիս:  Եվ ամեն տարի այդ օրը միմյանց շնորհավորում էին ու ասում. «Նոր օր, նոր տարի: Քանզի այսօր մենք մտանք մեր երկիրը, որը ժառանգեցինք»:

Դարեր շարունակ ձգվող իր պատմության ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ , Ամանոր անուններով:

«Կաղանդ» բառը ծագել է լատիներեն calendae բառից, որը հայերենում ստացել է նոր տարվա առաջին օրվա նշանակությունը՝ ըստ մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր: «Կաղանդ» բառի բացատրությունը լավագույնս տվել է Անանիա Շիրակացին իր «Տիեզերագիտություն և տոմար» գրքում. «Զի՞նչ է կաղանդ և կաղանդիկոս: Կաղանդ ամսամուտ է և կաղանդիկոս նախասկզբնակ օր տարույն»:

Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական  ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով:

Հայոց երկրորդ Նոր Տարին նշվում էր հայկական օրացույցի՝ Նավասարդի 1-ին  այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան Բելին: Ըստ ավանդության` Հայկ նահապետը Հայոց Ձոր գավառում օգոստոսի 11-ին է սպանել բռնակալ Բելին և ազատություն շնորհել իր տոհմին: Այդ ժամանակից էլ հայերը Նոր տարին սկսել են տոնել օգոստոսի 11-ին: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել նախքան Քրիստոսը 2492 թվականին:

Հնագույն ժամանակներում Ամանորյա ծիսակատարության ժամանակ մառաններից տուն են բերվել մրգերի և չրերի շարաններ և կախվել առաստաղից:  Ի տարբերություն ներկայիս առատ սեղանների՝ հնում Հայաստանում արգելվում էր սեղանին ամեն տեսակ մսեղեն դնելը, քանի որ Նավասարդը համարվում էր պահքի օր: Սեղանի զարդը համարվում էր տանտիկինների կողմից պատրաստված  Տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 մասերի, և դովլաթը բաժին հասած ընտանիքի անդամին Նոր տարում հաջողություններ էին սպասվում: Մշտապես պատրաստվող ծիսական հացերն ասոցացվում էին նաև պտղաբերության հետ: Դրանով է բացատրվում նաև հատիկավոր կերակուրների առկայությունը, ինչի վառ օրինակը ավանդական աղանձն է:

Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով:

Կաղանդ պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։ Նրան ընկերակցում էին խլվլիկներն ու արալեզները՝ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան։ Խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը փոքրիկներին ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:

Ինչ վերաբերում է տոնածառին, ապա նախկինում հայերն այն հիմնականում փոխարինել են ձիթենու ճյուղերով, որի չոր ճյուղերի վրա գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր և խմորեղեն:

Տանտերը Կաղանդի ծառը նաև տարել է եկեղեցի և քահանայի օրհնությունը ստանալուց հետո վերադարձրել  տուն:

Ներկայումս բոլոր քրիստոնյա ազգերն Ամանորը տոնում են հունվարի 1-ին, որը նշանավորում է Հիսուս Քրիստոսի ծննդյան ամիսը: Հունվար նշանակում է ծնունդ: Մինչ Քրիստոսի աշխարհ գալն ամբողջ մարդկությունը մահանալուց հետո գերի էր դժոխքում, քանի որ բոլորն էլ մահանալուց հետո դժոխք էին գնում: Քրիստոսն այդ ամսին ծնվելով՝ ավերեց դժոխքը, մարդկությանը մեկընդմիշտ ազատեց հավիտենական մահից և առաջնորդեց Երկնքի արքայություն, այդ պատճառով էլ հունվար ամիսը քրիստոնյաների համար դարձել է  ամիսների սկիզբ:

Հացը` Ամանորյա խորհրդանիշ

Մեր նախնիների համար հացը նաև Ամանորի խորհրդանիշ է համարվել: Տարբեր նահանգներում հացի հետ կապված տարբեր ավանդույթներ կային:
Բարձր Հայքում ճերմակ ցորենի հաց էին թխում, կեսը ուտում էին հին տարում, մյուս կեսը` Նոր տարում, կարծես խնդրելով հայոց աստվածներին, որ Նոր տարին հին տարվա պես հացառատ լինի:
Աղձնիքում Նոր տարվա ուտելիքներով ծանրաբեռնված սեղանի վրա մի քանի բուռ հացահատիկով փոքրիկ բլուր էին պատրաստում և ասում.
-Հիմա Անահիտ աստվածուհին կգա, կշնորհավորի  Նոր տարին, մի պատառ հաց կվերցնի  և գալիք տարում ցորենի բլուրներով կվարձատրի մեր արդար աշխատանքը:
Տուրուբերանում Նոր տարվա սահմանագլխին թոնիր էին վառում և թարմ լավաշի բույրով լցնում  տունը:
Վասպուրականում Նոր տարվա նախօրյակին գինու բոլոր կարասների ու տիկերի բերանները փակում էին, կարծելով, թե հայոց Ամանորի պատանի աստվածը կարող է գինի խմել, հարբել և մոլորվել: Բայց նկատի առնելով, որ Ամանորը երկար ճամփա է անցել և կարող է քաղցած լինել, նրա համար կարասների և տիկերի բերաններին մեկական կտոր թարմ հաց էին դնում:
Ծոփքում ցորենը աղանձ էին անում, մի մասը ուտում էին, մի մասը լցնում գետը կամ առուն` նվիրելով անձրևի աստծուն` գալիք տարին ցորենաբեր լինելու համար:
Կորճայքում տան գլխավորը չորեքթաթ շրջում էր սենյակի մեջ և Նոր տարվա համար թխված լավաշից կտորներ էր տալիս տան անդամներին, դրանով կարծես ասել էր ուզում , որ Նոր տարուն աստվածները հաց կտան նրան, ով մեջքը ծռած կաշխատի օրնիբուն:
Պարսկահայքում Նոր տարվա հացի խմորը շաղում էին Կապուտան լճի ջրով, հուսալով, որ Նոր տարում երաշտ չի լինի: Պարսկահայերն ասում էին, թե երաշտի տարիներին Կապուտանը փոթորկվում է,  և նրա ցայտքերը թռչում էին երկինք, ապա անձրև դառնալով` թափվում շոգից տոչորվող արտերի վրա:
Սյունիքում  Նոր տարվա շեմին իրարից խռով մարդիկ  պետք է ուտեին հացի նույն կտորից, այլապես Աստված բերքառատ չէր անի նրանց արտերը:
Արցախում ցորեն էին խաշում, լցնում մեծ ամանի մեջ և դնում սեղանին: Խաշվելուց հատիկները ուռչում էին և սովորականից երկու անգամ մեծանում: Արցախցին դրանով հիշեցնում էր աստվածներին, որ հաճելի կլինի, եթե Նոր տարում ցորենի հատիկները այդքան խոշոր լինեն:
Փայտակարանում Նոր տարուց մի քանի ժամ առաջ տան եղած գարին տանում էին գոմ կամ մի այնպիսի գաղտնի անկյունում էին պահում, որ Ամանորի աստծու աչքին չերևա, չասի, թե ունեք, և Նոր տարին ցորենաբեր չանի:
Ուտիքում տան շեմին կախում էին մի կտոր հաց` ցանկանալով ասել, որ ամեն մարդ  կարող է հյուրասիրվել և մի կտոր հաց ուտել:
Գուգարքում Ամանորը դիմավորում էին բոլոր ջրաղացները աշխատեցնելով:
Արարատում համոզված էին, որ Նոր տարին ձյունափայլ լավաշի խուրձերը ուսին իջնում է Մասիսի կատարից և հաց բաշխում նախ աշխատավորներին, հետո մնացածը տալիս հարուստ ծույլերին և ծույլ աղքատներին:

Ամանորյա հայկական մաղթանքներ

Նոր տարվա զգացողություն չկա, քանի որ Նոր տարին նախ պետք է մարդկանց հոգիներում սկսվի, իսկ առնել-կրելու մոլուցքը, լիքը սեղանները կամ փողոցների լուսավորությանն ավելացած տոնական գույները դեռ քիչ են՝ ասելու համար, թե տոնը մեզ հետ է: Շատ կուզեի՝ երբեւէ ստացվեր այնպես, որ տոնի խորհրդանիշը ոչ թե սեղանն ու դրա պարունակությունը դառնային, այլ տոնի զգացողությունն ավելի իրական լիներ:

Թող որ 2019 թվականը կայուն տարի լինի բոլոր առումներով: Ձեր եւ ձեր հարազատներին մաղթում եմ հույսով ու հավատով լի ապագա: Եվ այն ծրագրերն ու գործերը, որոնք ինչ-ինչ պատճառներով չիրականացան, գալիք տարի կյանքի կոչվեն: Շրջապատի նկատմամբ եղեք առավել զիջող, բարյացակամ ու համբերատար, այլապես շարունակվելու դեպքում աշխարհը գլխիվայր շուռ կգա:

Համայն աշխարհի մարդկությանը մաղթում եմ հույս, հավատ, սեր՝ փորձություններին դիմակայելու, դժվարությունները հաղթահարելու եւ պարզապես երջանիկ լինելու համար: Վայելե՛ք ձեզ տրված ամեն մի վայրկյանը ու մի՛ բարդացրեք կյանքը: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Ընտանեկան ջերմության, հաջողությունների, սիրո ու երազանքների իրականացման տարի եմ ցանկանում հայ ժողովրդին: 2019 թվականին բոլորի ընտանիքներում թող հաջողություններ լինեն, երեխաններին անհոգ մանկություն, իսկ մեր երկրին միայն խաղաղություն թող լինի:

Տարբեր ազգերի ամանորյա ավանդույթները

Տարբեր ժողովուրդներ տարբեր կերպ են տոնում Նոր տարին և ունեն տարբեր սովորույթներ: Ներկայացնենք դրանցից մի քանիսը՝ որպես առավել արտասովոր սովորույթներ:Կուբայում Նոր Տարվա նախօրեին բոլոր դույլերը, թասերը լցնում են ջրով և կեսգիշերին պատուհանից դուրս թափում: Այդպիսով անցնող տարուն ցանկանում են ջրի պես լուսավոր ճանապարհ: Մինչ ժամացույցը խփում է տասներկու անգամ, անհրաժեշտ է խաղողի տասներկու հատիկ ուտել ,և այդ դեպքում մարդուն ամբողջ տարվա ընթացքում կուղեկցեն համերաշխությունը, խաղաղությունը և բարեկեցությունը:

 

Ճապոնիայում Նոր Տարվա գիշերը 108 անգամ զնգում են զանգերը: Յուրաքանչյուր հարված համապատասխանում է որևէ արատի` ագահություն, հիմարություն, չարություն, թեթևամտություն, անվճռականություն և նախանձ: Ամեն մի արատ ունի տասնութ տարբեր երանգ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 108:

 

Չինաստանում Նոր Տարին նշվում է ավելի ուշ, քան ավանդական եվրոպականը. այդ տոնը գալիս է փետրվարի վերջին: Չինական Ամանորի բնորոշ հատկանիշները համարվում են ճայթուկներն ու հրավառությունը: Չինացիները հավատացած են, որ ինչքան շատ լինեն լույսերը, այնքան երջանիկ կլինի գալիք տարին:

 

Իտալական ավանդույթի մասին գիտեն գրեթե բոլորը: Իտալիայում նույնպես կարծում են, որ Նոր տարին պետք է դիմավորել` ազատվելով հին իրերից, վատ ու տխուր հիշողություններից: Իտալացիները պահպանել են դեկտեմբերի 31-ի գիշերը պատուհանից հին իրերը դուրս նետելու սովորույթը: Ընդհանրապես Եվրոպայի շատ երկրներում կա հնուց ձևավորված «առաջին օրվա մոգություն» կոչվող մի սովորույթ, որի համաձայն տարվա առաջին օրվա պահվածքով որոշում են, թե ինչ է սպասվում տվյալ մարդուն գալիք տարում: Այդ պատճառով բոլորն այդ օրը նոր շորեր են հագնում և աշխատում պարտք չվերցնել: Շատ երկրներում կեսգիշերին երազանք են պահում` հավատալով գալիք տարում դրանց իրականացմանը:

 

ԻսպանիայումՊորտուգալիայում և եվրոպական այլ երկրներում խաղողի վազը հնուց համարվում է ընտանեկան երջանկության, սիրո և օջախի խորհրդանիշ: Այստեղ տարեմուտի գիշերը` ժամացույցի վերջին տասներկու զանգերի հետ, տասներկու հատիկ խաղող են ուտում և գալիք տարվա բոլոր ամիսների համար երազանք պահում:

 

Բելգիայում բոլոր ազգականները հավաքվում են տոնական սեղանի շուրջ, և բոլոր տներում երեք րոպե հանգցնում են լույսը` այդ ժամանակն անվանելով ամանորյա համբույրների րոպեներ, որոնց գաղտնիքը պահում է մթությունը:

 

Շոտլանդիայում կարծում են, որ ով Ամանորին առաջինը մտնի իրենց տուն, նրանից է գալու եկող տարվա հաջողությունը: Ըստ հավատալիքների` մեծ հաջողություն է բերում թուխ մազերով տղամարդը, ով նաև նվերներ ունի: Այստեղ բուխարիում մեծ կրակ են վառում և տասներկու զանգերին սպասելիս ամբողջ ընտանիքով հավաքվում շուրջը: Տոնի ընթացքում ամենուր փոխանակվում են ողջույններով ու բարեմաղթանքներով, գրկում ու համբուրում են բոլոր բարեկամներին ու ազգականներին, կենացներ հնչեցնում` միմյանց մեծ երջանկություն և ուրախություն մաղթելով:

 

Անգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետեւի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, եւ բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար:

 

Հյուսիսային Ամերիկայում 1976 թ.-ից գործում է ավանդույթ, որի համաձայն՝ Ամանորը տոնում են ալկոհոլից հրաժարված, այսինքն՝ Ամանորի առաջին գիշերը ոչ ոք ալկոհոլ չի օգտագործում:

 

Ավանդույթներից առավել ուսուցանելին ու օգտակարը, կարծում ենք, կարող է լինել վերջինը, քանի որ Ամանորի տոնը պետք է ասոցացվի տոնական տրամադրության ու միջավայրի հետ, այլ ոչ թե առատ ուտելիքների ու խմիչքների:

 

Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում

Ռափայել Պատկանյան, Նոր տարի

Երնե~կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն,
Չարը կորչեր, ու բարին
Բուն դներ մեր սրտերուն;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին,
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մի ոստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ սրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սրին,
Հայը բնավ չի սարսեր;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին
Հայ դրոշակ ծածաներ:
Հայեր, երբեք չերկմըտենք,
Կկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն:

Ղազարոս ԱղայանՆոր տարի

Արի, դու,արի
Քո գալդ բարի,
Սիրուն Նոր տարի,
Նոր օրեր բեր մեզ:

Ձյուն տուր սարերի,
Անձրև` արտերին,
Կարկուտը` չարին,
Զով արևը` մեզ:

Անթուփ ծաղիկից,
Աններկ կարմրուկից,
Բարի ցավերից
Ազատ պահիր մեզ:

Մայրական գթով,
Գրկաբաց ձեռքով,
Ուրախ ժպիտով
Առ քո գիրկը մեզ:

Տարին բոլորեց,
Երեսը շրջեց,
Նոր դիպակ դրավ,
Նոր դեմք ցույց տըվավ:

Մարդիկ խնդացին,
Կերան, խմեցին,
Նորադեմ տարուն
Դիմավորեցին:

Հովհաննես ԹումանյանՆոր տարի

Դու էլ արի
Նորեկ տարի
Գըլխիս վերից
Անցիր-գնա,
Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով,
Հողմ ու շանթի
Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վերից,
Իսկ նա հովտում,
Իր հուսալից
Աչքը վերև,
Փոքրիկ, չնչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին…
Ես էլ էնպես,
Նորեկ տարի
Մի խոտ, մի բույս
Ոչ ավելի:
Մի երկիր է
Տվել մեզ կյանք,
Մի երկինք է
Պահել իր տակ,
Եվ գեղեցիկ,
Փարթամ, հպարտ
Մի խոտ, ծաղիկ
Կամ թե մի մարդ…
Մենակ իրար
Չենք հասկանում,
Բայց ապրում ենք
Մի սահմանում,
Մի ճամփով էլ
Պիտի գընանք,
Կըրկին ձուլվենք,
Մի հող դառնանք,
Անհետ,անտես
Կորչենք, ինչպես
Ջոկ  հընչյուններ
Մի մեծ երգի,
Լոկ հյուլեներ
Տիեզերքի…

 Ավետիք Իսահակյան, Նոր տարու գիշերը

Գիշերվա կեսին զանգակատունից
Հնչեց Նոր տարվա ժամը ցնծալից:
Անցավ հին տարին, անցել է ինչպես
Մի հավերժություն մինչև այս րոպեն,
Մի հավերժություն անհուն, անսահման,
Որ չքացել է ոչնչի նման:

Եվ բեռնավորված հույսով ու վախով
Մեռավ հին տարին իր հետ թաղելով
Ապարանքները իմ երազանքի,
Որ շինել էի միշտ ժամանակին
Քանդվող ծովափին:

Եվ ի~նչ կա այսօր,
Կանգնել եմ մենակ և ուղեմոլոր
Ու միտք եմ անում
Հրճվանքը կյանքիս, և վիշտը մնաց
Սրտիս հատակում, ինչպես սև մըրուր:

Կանգնել եմ հիմա անհույս և թափուր`
Աչքերըս սուզած խավար անհայտում
Գալիք օրերի. ականջ եմ դընում
Զանգակատունից խորին գիշերին
Նոր տարվա ժամի հընչող զարկերին,
Որ ինչպես սըրի հարվածներ բեկ-բեկ,
Կտրում են կյանքիս թելերը մեկ-մեկ:

Միսաք Մեծարենց, Նոր տարին

Այս գիշեր հագված, սըգված Նոր տարին
Առտվան լույսին կսպասե տենդոտ,
Ոգիներ անդարձ կորզեցին, տարի~ն
Մեր գրկեն հինին ձայները ծանոթ:

Նոր տարվա ընծա պայծառ լուսինկան
Սազեր է գյուղին լեռները բոլոր
Երգերը ծերին, ճիչերը մանկան
Կ՛ արձագանգեն թունդ խազերով մոլոր:

Իղձերու շարք մը պլլված սրտին`
Վառ հույզերու մեջ կ՛օրրե զայն ուժգին,
Բորբոքած հուրքովն հույզերու անշեջ
Կը ծփան սիրտերն ըղձանքներու մեջ:

Գիշերվան վերջին պահերու լըռին
Ձայներն ու լույսերն հանկարծ կը մարին,
Եվ բեհեզներով կապույտ կամարին
Պճնըված աշխարհ կուգա Նոր տարին:

Բաղադրյալ բառեր

Վարժություն 1։ Առանց փակագծերի և փակագծերում տրված բաղադրիչները,ըստ ընդունված կանոններիգրել միասինանջատ կամ գծիկով։
Արագ -արագ, հյուրընկալություն, յոթանասուներեք, տեղի -անտեղի, մուգ կարմիր, հյուսիս — արևելք, դեմ դիմաց, ուշ -ուշ, ըստ արժանվույն, դուրս մղել,  ծառից ծառ, քանի որ, կողք կողքի, կապտականաչ, մի քանի, լեփ -լեցուն, տեղից տեղ, լեռնաշխարհ, երկկենցաղ, սպիրտայրոց, երկու երրորդ, փայտփորիկ, հյուսիս-արևմտյան, ի սկզբանե, փոքր-ինչ, հողանցում, ծափ տալ, ոտքից գլուխ։

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողածտառերը (նաև կրկնակ)։
ա) Վիշապագորգը հայկական գորգ է, որի շեղացանց հորինվածքում բուսական ու կենդանական զարդանախշերի տարբեր զուգորդումներում կարևորված է վիշապի վերացարկված, ոճավորված կերպարը։ Վիշապագորգի դաշտում երկայնակի կենտրոնական առանցքով դասավորված են բազմազան հորինվածքներով վարդյակներ։ Վիշապները տեղադրված են այդ առանցքին զուգահեռ երկու շարքում, յուրաքանչյուրում՝ երկուսից չորս հատ։ Նրանց մոտ պատկերված են կենաց ծառեր։ Վիշապագորգին բնորոշ են մեծ չափերը, երիզող մեկ զարդագոտին, տիրապետող չորս գույները՝ կարմիր, կապույտ, շագանակագույն, փղոսկրագույն։

բ) Վիշապագորգի հիմնագույնը գերազանցապես վառ կարմիրն է՝ ստացված որդան կարմրից, որի արտադրության հիմնական վայրը եղել է Արարատյան դաշտը։ Վիշապագորգերը համարվում են ոչ միայն հայկական, այլև ողջ գորգագործության ամենահին խումբը։ Քսաներորդ դարի սկզբին վիշապագորգը առաջին անգամ ուսումնասիրել են անվանի արևելագետ արվեստաբաններ Ֆ. Մարտինը, Ֆ. Սարրեն և այլք, որոնք առանձնացրել են արևելյալ գորգերի այդ խումբը և հայկական արվեստի մյուս բնագավառների հետ ունեցած ընդհանրությունների հիման վրա բնորոշել դրանց անվանումն ու հայ մշակույթին պատկանելը։
գ) Դարբնությունը հնագույն ժամանակներից հայտնի է եղել աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդներին։ Հին հույները նույնիսկ ունեցել են դարբնության աստված՝ Հեփեստոսը։ Դարբինները, ավելի վաղ շրջանում պղինձը, ապա երկաթը կրակի վրա շիկացնելով և կռելով, պատրաստում էին երկրագործական և արհեստագործական գործիքներ, տնտեսական ու կենցաղային իրեր։ Երբ արհեստների զարգացմամբ ու տարրաբաժանմամբ պղնձագործությունն անջատվեց մետաղագործության մայր արհեստից, դարբնություն համարվեց միայն երկաթի մշակման արհեստը։ Դարբիններն են առաջին անգամ ձուլել պողպատը, հայտնագործել պղնձի օգնությամբ պողպատը երկաթին զոդելու եղանակը։

դ) Դարբնությունը հարգված արհեստ է եղել Հին Հայաստանում։ Դարբնությունը համարվում էր կորովի մարդկանց արհեստ։ Հայերի համար դարբնությունը ուժի, զորության խորհրդանիշ էր։ Ըստ առասպելի՝ Արտաշես արքայի որդի Արտավազդը, որը շղթայված էր Մասիսի վիհում, չար հոգի էր, որը կարող էր դուրս գալ ու կործանել աշխարհը։ Դրա համար դարբինները խփում էին սալին և ամրացնում Արտավազդի շղթաները։ Ընդհուպ մինչև տասնիններորդ դարի վերջերը ժողովրդական հավատալիքը դարբնին վերագրում էր գերբնական զորություն, որն առընչվում է վաղնջական ժամանակներից եկող մետաղի պաշտամունքին։

Բաղադրյալ բառեր

Վարժություն 1։ Առանց փակագծերի և փակագծերում տրված բաղադրիչները,ըստ ընդունված կանոններիգրել միասինանջատ կամ գծիկով։
Արագ -արագ, հյուրընկալություն, յոթանասուներեք, տեղի -անտեղի, մուգ կարմիր, հյուսիս — արևելք, դեմ դիմաց, ուշ -ուշ, ըստ արժանվույն, դուրս մղել,  ծառից ծառ, քանի որ, կողք կողքի, կապտականաչ, մի քանի, լեփ -լեցուն, տեղից տեղ, լեռնաշխարհ, երկկենցաղ, սպիրտայրոց, երկու երրորդ, փայտփորիկ, հյուսիս-արևմտյան, ի սկզբանե, փոքր-ինչ, հողանցում, ծափ տալ, ոտքից գլուխ։

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողածտառերը (նաև կրկնակ)։
ա) Վիշապագորգը հայկական գորգ է, որի շեղացանց հորինվածքում բուսական ու կենդանական զարդանախշերի տարբեր զուգորդումներում կարևորված է վիշապի վերացարկված, ոճավորված կերպարը։ Վիշապագորգի դաշտում երկայնակի կենտրոնական առանցքով դասավորված են բազմազան հորինվածքներով վարդյակներ։ Վիշապները տեղադրված են այդ առանցքին զուգահեռ երկու շարքում, յուրաքանչյուրում՝ երկուսից չորս հատ։ Նրանց մոտ պատկերված են կենաց ծառեր։ Վիշապագորգին բնորոշ են մեծ չափերը, երիզող մեկ զարդագոտին, տիրապետող չորս գույները՝ կարմիր, կապույտ, շագանակագույն, փղոսկրագույն։

բ) Վիշապագորգի հիմնագույնը գերազանցապես վառ կարմիրն է՝ ստացված որդան կարմրից, որի արտադրության հիմնական վայրը եղել է Արարատյան դաշտը։ Վիշապագորգերը համարվում են ոչ միայն հայկական, այլև ողջ գորգագործության ամենահին խումբը։ Քսաներորդ դարի սկզբին վիշապագորգը առաջին անգամ ուսումնասիրել են անվանի արևելագետ արվեստաբաններ Ֆ. Մարտինը, Ֆ. Սարրեն և այլք, որոնք առանձնացրել են արևելյալ գորգերի այդ խումբը և հայկական արվեստի մյուս բնագավառների հետ ունեցած ընդհանրությունների հիման վրա բնորոշել դրանց անվանումն ու հայ մշակույթին պատկանելը։
գ) Դարբնությունը հնագույն ժամանակներից հայտնի է եղել աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդներին։ Հին հույները նույնիսկ ունեցել են դարբնության աստված՝ Հեփեստոսը։ Դարբինները, ավելի վաղ շրջանում պղինձը, ապա երկաթը կրակի վրա շիկացնելով և կռելով, պատրաստում էին երկրագործական և արհեստագործական գործիքներ, տնտեսական ու կենցաղային իրեր։ Երբ արհեստների զարգացմամբ ու տարրաբաժանմամբ պղնձագործությունն անջատվեց մետաղագործության մայր արհեստից, դարբնություն համարվեց միայն երկաթի մշակման արհեստը։ Դարբիններն են առաջին անգամ ձուլել պողպատը, հայտնագործել պղնձի օգնությամբ պողպատը երկաթին զոդելու եղանակը։

դ) Դարբնությունը հարգված արհեստ է եղել Հին Հայաստանում։ Դարբնությունը համարվում էր կորովի մարդկանց արհեստ։ Հայերի համար դարբնությունը ուժի, զորության խորհրդանիշ էր։ Ըստ առասպելի՝ Արտաշես արքայի որդի Արտավազդը, որը շղթայված էր Մասիսի վիհում, չար հոգի էր, որը կարող էր դուրս գալ ու կործանել աշխարհը։ Դրա համար դարբինները խփում էին սալին և ամրացնում Արտավազդի շղթաները։ Ընդհուպ մինչև տասնիններորդ դարի վերջերը ժողովրդական հավատալիքը դարբնին վերագրում էր գերբնական զորություն, որն առընչվում է վաղնջական ժամանակներից եկող մետաղի պաշտամունքին։

Ենթամշակույթներ:Հիփսթերներ

Հիփսթերներ, համաշխարհային տարածում ունեցող ժամանակակից ենթամշակույթներից մեկը։ Հիփսթերները առանձնանում են ալտերնատիվ նորաձևությանը հետևելով, ինդի և ալտերնատիվ երաժշտություն լսելով, վինտաժային և ռետրո ատրիբուտներով, ալտերնատիվ կենսակերպով։ Հիփսթերները բնութագրվում են որպես սոցիալական միջին խավի ներկայացուցիչներ, ովքեր վարում են բոհեմականին մոտ կենսակերպ և պրոպագանդում են ազատականություն և պրոգրեսսիվիզմ։ Huffington Post-ի մի հոդված, որն անդրադառնում է հիփսթերեների հարցին, նշում է, որ հիփսթերը ավելի շուտ ոչ թե գաղափարական կամ ոճային առանձնահատկություն ունեցող մարդ է, այլ որոշակի նեղ խմբի ներկայացուցիչ։ Ռոբ Հորնինգը իր «Հիփսթերի մահը» հոդվածում նշում է, որ հիփսթերը պոստմոդերնիզմի մարմնավորումն է՝ որպես սպառված ուժի և հեգնանքի՝ էսթետիկա դառնալու փորձի։ Հիփսթերները իրենց հիփսթեր չեն անվանում և հիփսթեր բառը արհեստականորեն կիրառվում է հիփսթերներին մատնանշելու համար։ Սա որոշ մարդկանց մոտ կասկած է առաջացնում․ արդյո՞ք հիփսթերները գոյություն ունեն ընդհանրապես՝ որպես հավաքական երևույթ և արդյո՞ք նրանց գոյությունն ուղղակի մարքեթինգային առասպել չէ։

իփսթեր բառը առաջ է եկել անգլերեն to be hip սլենգային արտահայտությունից, որը նշանակում է «թեմայի մեջ լինել», իսկ բուն hip սլենգային եզրը նշանակում է նորաձևության մեջ գտնվող և որոշ իմաստով համապատասխանում է հայերեն խոսակցական «թույն»-ին։ Այս բառը իր իմաստով հակադրվում է square-ին և կրում է առավելապես դրական երանգ։ Հիփսթեր բառը առաջին անգամ կիրառվել է 1940-ականներին, սակայն իր ժամանակակից իմաստն ու հստակ մշակութային խավ ցույց տալը ձեռք է բերել ուշ 1990-ականներին։ Հիփսթեր եզրը նորաձև և շահարկվող է դարձել 2010-ական թվականներից։Հիփսթերերը նախընտրում են վինտաժային և գերժամանակակից ատրիբուտների համակցություն:

Խառնվածքի չորս տիպերը

Երկու հազար տարուց ավելի է, որ մարդկային խառնվածքը գտնվում է գիտության ուշադրության կենտրոնում: Խառնվածքներով են որոշում մարդկանց հոգեկան տարբերությունները, հույզերի արտահայտվածության աստիճանի, վարքային ակտիվության, հոգեկան կայունության բնութագրերը: Խառնվածքի մասին առաջին տիպաբանությունը մեզ է հասել Հին Հունաստանի բժշկապետ Հիպոկրատից (մ.թ.ա. 460-377թթ.), ապա և հռոմեացի ականավոր բժիշկ-բնագետ Կլավդիոս Հալենից (մ.թ.ա. 281- 201թթ.): Վերջինս առաջարկեց խառնվածքի առաջին տիպաբանությունը, որն ընդգրկում էր 13 տեսակ, և միայն հետագայում այդ քանակը կրճատվեց և դարձավ 4: Հալենի առաջակրած տիպաբանության հիմքում ընկած էր այն դրույթը, որ մարդիկ իրարից տարբերվում են օրգանիզմում գոյություն ունեցող 4 տեսակ ՙնյութերի՚ համաչափությամբ:
Այդ համաչափության հիման վրա առանձնացվում են խառնվածքի հետևյալ տիպերը.
.   սանգվինիկ (տաքարյուն)
.   ֆլեգմատիկ (սառնարյուն)
.   խոլերիկ (դյուրագրգիռ)
.   մելանխոլիկ (մելամաղձոտ):

 

ՍԱՆԳՎԻՆԻԿ

Այս տիպին են պատկանում այն մարդիկ, ովքեր օժտված են բարձր ակտիվությամբ և ռեակտիվությամբ, ընդ որում այդ երկու հատկությունները համաչափ են: Սանգվինիկն աչքի է ընկնում վառ արտահայտված դիմախաղով և ակտիվ շարժումներով: Նա շատ եռանդուն է, աշխատասեր և ընդառաջ է գնում ցանկացած նոր գործի, չի կորցնում հավասարակշռությունը  դժվար իրավիճակներում, կարողանում է զսպել հույզերը, շատ հեշտ է յուրացնում ամեն մի նորություն: Չի ընկնում այլոց կարծիքների ազդեցության տակ, միշտ գերադասում է ինքնուրույնություն ցուցաբերել: Սանգվինիկը շատ հեշտ է շփման մեջ մտնում անծանոթ մարդկանց հետ, սովորաբար, այնպիսի մարդկանց վստահում են: Նրա վարքը բավականին ճկուն է, մտավոր կարողությունները բարձր են: Այդպիսի մարդիկ ավելի լավ են կատարում այն աշխատանքները, որոնք մեծ պատասխանատվություն են պահանջում: Սանգվինիկը կենսուրախ է, շփվող, արագ է հարմարվում նոր միջավայրին ու պահանջներին: Նրա  մոտ արագ են առաջանում ուրախության, տխրության, կապվածության ու անբարյացակամության զգացումներ, սակայն դրանք մակերեսային են ու կարճատև: Սանգվինիկի տրամադրությունն արագ փոփոխվում է, սակայն, որպես կանոն, նրա մոտ գերակշռում է դրական տրամադրությունը: Որպես կանոն, սանգվինիկներն առանձնաում են իրենց վստահ և սահուն քայլվածքով:

ԽՈԼԵՐԻԿ

Չնայած, որոշ հատկություններով նման է սանգվինիկին, սակայն ունի աչքի ընկնող տարբերություններ: Խոլերիկը ևս չափազանց ակտիվ է, սակայն դժվար է հսկում սեփական հույզերը: Բռնկուն է, անհամբեր,  վարքի ճկունությունը  թույլ է: Դրա հետ մեկտեղ համառ է  և միշտ ձգտում է հասնել նպատակին: Խոլերիկը  հավասարակշռված չէ, նրա տրամադրությունը կարող է շատ արագ փոփոխվել: Նրան բնորոշ են նաև հաճախակի  բարկությունն ու վիրավորանքը, որոնք տևական ու հաստատուն են լինում: Մարդկանց հետ շփման մեջ խոլերիկը կարող է ցուցաբերել գրգռվածություն, հուզական անզսպվածություն, որը հաճախ թույլ չի տալիս նրան օբյեկտիվորեն գնահատել մարդկանց գործողությունները:

ՖԼԵԳՄԱՏԻԿ

Արտաքնապես հանգիստ է և հավասարակշռված: Նրան դժվար է հավասարակշռությունից հանել, քանի որ բավականին զուսպ է: Խոսքը և քայլվածքը դանդաղ է: Դեմքի արտահայտությունները հարուտ չեն: Ֆլեգմատիկը շատ դժվար է անցնում նոր գործերի,  նա սիրում է կայունություն ամեն ինչում: Նրա վարքը չի կարելի անվանել ճկուն: Արտակարգ իրադարձություններում դժվարությամբ է կայացնում ճիշտ որոշումները: Ֆլեգմատիկը օժտված է մեծ համբերությամբ և աշխատունակությամբ: Ինքնահսկողության մակարդակը բարձր է: Նա շատ դժվար է հարաբերություններ հաստատում նոր մարդկանց հետ: Չի սիրում աղմուկ, դատարկաբանություն և մարդաշատ վայրեր: Եթե ֆլեգմատիկին  ներքաշում են որևէ վիճաբանության մեջ, ապա նա ամեն ինչ անում է այդ ամենից  խուսափելու համար:Չնայած իր վարքի կայունությանն ու աշխատասիրությունը՝ ֆլեգմատիկը հաճախ հետաձգում է առաջնային գործերը առանց որևէ հիմնավոր պատճառի:

ՄԵԼԱՆԽՈԼԻԿ

Բնութագրվում է բարձր զգայունությամբ: Ցանկացած աննշան ճնշում կարող է վիրավորել նրա արժանապատվությունը: Մելանխոլիկներին բնորոշ  են ցածր ձայնով խոսելը, նրանք չեն կարող լավ ղեկավար լինել, քանի որ չափազանց, նույնիսկ հիվանդագին զգայուն են: Մելանխոլիկը ակտիվ չէ, շուտ է հոգնում, մանավանդ միօրինակ աշխատանքից: Վստահ չէ սեփական ուժերին, դժվար է հաղթահարում անջրպետները, սովորաբար նա անինքնավստահ է, ամաչկոտ, անհամարձակ: Ընդհանրապես համարվում է թույլ տիպ: Շուտ է ենթարկվում խուճապի: Կյանքի բարենպաստ պայմաններում մելանխոլիկը բովանդակալից ու խորը մարդ է. կարող է լինել լավ աշխատող և կյանքի դժվարությունները հաջողությամբ հաղթահարել,իսկ  անբարենպաստ պայմաններում կարող է վերափոխվել` դառնալով ինքնամփոփ, անհանգիստ և խոցելի, ով անհանգստանում է ու մտահոգվում աննշան ու չնչին երևույթներից:

Ես պատկանում եմ խոլերիկ, բայց որոշ գծեր ունեմ նաև սանգիվիկից:

Գրիգոր Զորհապ:Այրին

ZohrabՄութի հետ դուրս է գալիս Մարտիրոսը, խանութը ավլում,վաճառատան մեծ ապակին սրբում։ Վեց ամիս է այսխանութում է աշխատում իր հորեղբոր տեղը, որը 10 տարիբեռնակիր ու պահապան ծառայելուց հետո վերադարձել էհայրենիք։ Մարտիրոսի 19 տարին դեռ չի լրացել: Փերայումնորություն է այս նորեկ պահապանը. կանայք հիանում են՝ տեսնելով նրան։

— Ամուսնացա՞ծ ես,- հարցնում էին նրան ամեն կողմից։ Ու հաստատական պատասխանի վրա, մեկը ցավում է, մեկը ծիծաղում։ «Փռենթան»-ի վաճառատանը առաջին օրերը Մարտիրոսի համարզարմանքի օրեր եղան։ Այս բազմահարկ ու փառավոր շենքը, իր հազար ու մեկ բաժանումներով,օձապտույտ սանդուխքներով, ճոխությամբ, հաճախորդների անընդհատ հոսքով, երանելի քաղաքիազդեցություն ունեցավ։ Հայրենիքում նրան սպասում էր իր մանկամարդ կինը։ Պսակից հետո 2 ամիս էին ապրել միասին: Երիտասարդ կինը ավելի շատ տանեցիներին էր պատկանում, քան իր ամուսնուն: Երբ ամուսինը Պոլիս մեկնեց, նա չզարմացավ, քանի որ կարգն այդպիսին էր, և նա բազում կանանց օրինակն ուներ աչքի առաջ, ովքեր անամուսին ապրեցին ողջ կյանքը՝ դառնալով ամուսնական կյանքի համար անպետք պառավներ, մինչև որ նրանց ամուսինները աշխատում էին Պոլսում: Իսկ Մարտիրոսին իր խանութում հավանում է հայ մի տիկին, որը հոգնել էր հոդացավերից տառապող իր հարուստ վաճառական ամուսնուց: Ձմեռնամուտին, շրջակա գյուղերում շատերի ամուսինները վերադառնում են Պոլսից: Նրանցից մեկն է Խաչոն, որը արտ ու եզ պահելու փող էր կուտակել: Ձմեռը հասավ իր ողջ սաստկությամբ, իբրև թե այս հայրենիք դարձողներին հիշեցնելուհամար, որ հարմար ժամանակին են հասել հայրենի վառարանին։ Մարտիրոսի վերադարձի մասինխոսքը չկար: «Փռենթան»-ի վայելչակազմ պահապանը իր համար հարմար տեղ էր գտել: Նա նորեկպարզամիտ տղան չէր: Բայց ի՞նչ օգուտ. հարուստ տիկնանց համակրանքը ծառերի վրա նստաթռչունների պես անհաստատ է։ Տանից թուղթ է գալիս, որը բռնի հիշեցնում է նրան մոռացածսրբազան պարտավորությունները: Մարտիրոսը բեռնակրություն անելու ուժ և կամք չունի այլևս:Ուզում է գործ բռնել, բայց դրամ չկա։ Կարիքը ստիպում է նրան գաղտնի ու անձայն պսակվել,պոլսեցի մի կնոջ հետ, առանց պատրիարքարանին լուր տալու, բարեկամ հրավիրելու: Տանից անվերջ նամակներ են գալիս. աները սպառնում է հարսին վռնդել, եթե երկրորդ փոլոսն էլ անվճարմնա։

Գնացողները շարունակում են վերադառնալ Պոլսից։ Բայց Մարտիրոսից պատասխան չկա։ Կինը եկեղեցում լուռ աղոթքներ է անում, բայց դրանք չեն փոխում նրա ճակատագիրը։ Գնում է այն արտը, որտեղ ճանապարհ է դրել Մարտիրոսին և, հայացքը ճանապարհին, սպասում:

Մարդիկ տարբեր են…

Ամեն մարդու մոտ տարբեր է “ցավում է”-ն ու ամենքն տարբեր են հասկանում “վախենում եմ”-ը, ոչ ոքի պետք չէ չափել այնպես, ինչպես ինքներդ ձեզ , մարդիկ շատ տարբեր են միմյանցից, յուրաքանչյուրն յուրովի է ու բոլորն իրենց զգացողություններն ունեն, որոնք միայն իրենց է բնորոշ: ՈՒ պետք չէ հայացքով գծել սահմաններ, կամ էլ ուղեղով գտնել ծայրերը, ինչ որ բան դուք նույնիսկ վատ երազում չեք տեսնում, իսկ ինչ որ մեկի համար դա սովորական բան է:Կան շատ տարբեր մարդիկ, ինչքան տարբեր մարդիկ այդքան երջանկությունը ընկալող տարբեր ձևեր:Մեկը կարող է լավ հագնվել, քուչի նայող կոչվել, ինչ-որ մեկի ախրանայի պետը լինել, օրենքով գող դառնալ, ոսկե գավաթով ջուր խմել, հարեմ ունենալ, երկրպագվել ու այս ամենից երջանիկ լինել: Եթե ոմանք ասում են, որ այս ամենը նյութապաշություն է, ասենք փողը, լավ հեռախոս բռնելը երջանկությւոն չէ, սուտ է… Ոչ, իրոք նման առարկաները կամ նման առարկա լինելը մարդուն կարող են մեծ երջանկություն պարգևել: Եթե մարդը սահմանափակ, անուղեղ, անկենդան ամեոբա է, միաբջիջ, պարզ է՝ նման երևույթները երջանկություն կբերեն: Մարդը տեսնելիս, լսելիս տալիս է, ունենում է համապատասխան ռեակցիա, պատասխան, հիմա եթե մեկը լավ մեքենա է տեսնում, ձգտում է, հասնելու դեպքում երջանկություն, բնական է, կունենա: Մեկն էլ մեքենա է տեսնում, գույնն է դուրը գալիս և ավելացնում է իր ջրաներկի մեջ, այս մարդն էլ սրանով է երջանկանում:
Մեկը կարող է հացուպանիր ուտել իր ընտանիքում, տեղի հագուստ գնել, ուսանել տանը, աշխատել ցածր աշխատավարձով, ամեն ինչում լավը և բարին տեսնել, աշխարհը գունավոր պատկերել և երջանիկ լինել: Իսկ ոմանք նրան թշվառ կամ հպարտ հարուստ կարող են անվանել: Հիմա հատուկ սահմանումներ բերելը սխալ կարող է համարվել, քանի որ ամեն մի զգացում բխում է այդ մարդու սրտից ու ուղեղի ծալքերից, դրանք համապատասխան ձևով էլ ընկալելուց ու բառապաշարում տեղադրելուց: Այնպես որ կարծում եմ, երջանկությունը մարդն է՝ իր մեջ ունեցածով, իր հնարավորություններով ու ձեռքբերումներով, ընդհանրապես ՄԱՐԴ… Եթե կա, արդեն երջանիկ է թե՛ նա, թե՛ իր աշխարհը:

Խոսքի մասեր

Վարժություններ
 1) Գոյականները խմբավորել ըստ հոլովումների։
Սենյակ, տուն, քաղաք, այգի, օր, գեղեցկություն, լեռ, քույր, դուռ, փողոց, բեռ,
գիրք, ամիս, լուսամուտ, ձյուն, ընկեր, ուսում, աշուն, գրիչ, շուն, ձուկ, բարդի,
խաղող, զարգացում, դիմում, խնձորենի։

Արտաքին — Սենյակ, քաղաք, այգի, օր, լեռան,  դուռ, փողոց,  բեռ, գիրք, ամիս, լուսամուտ, ընկեր, ուսում, աշուն, գրիչ,  ձուկ, բարդի, խաղող,զարգացում,դիմում:

Ներքին — տուն, գեղեցկություն, քույր, ձյուն, շուն:

 

Քամու էներգիա

Հողմաէներգետիկա, գիտության և տեխնիկայի ճյուղ, մշակում է քամու էներգիայի օգտագործման տեսական հիմունքները, մեթոդներն ու միջոցները՝ մեխանիկական, էլեկտրական և ջերմային էներգիա ստանալու համար, ինչպես նաև որոշում ժողտնտեսության մեջ հողմաէներգիայի նպատակահարմար օգտագործման բնագավառներն ու մասշտաբները։ Տարբերում են 2 հիմնական բաժին՝ հողմատեխնիկա, որը մշակում է տեխնիկական միջոցների (ագրեգատների ու տեղակայանքների) նախագծման տեսական հիմունքներն ու գործնական եղանակները, և հողմակիրառում, որն ընդգրկում է քամու էներգիայի օպտիմալ օգտագործման, տեղակայանքների ռացիոնալ շահագործման տեսական ու գործնական հարցերը, ժողտնտեսության մեջ այդ տեղակայանքների կիրառման փորձի ընդհանրացումը։ Հողմաէներգիան, որ գործնականում անսպառ է, օգտագործվում է ջրի բարձրացման, դրենաժի, հացահատիկը աղալու, կուտակիչները լիցքավորելու համար և արտադրական այնպիսի պրոցեսներում, որոնք թույլատրում են էներգիայի մատակարարման ընդհատումներ։ Քամու էներգիայի օգտագործման հաշվարկների համար կազմում են կադասար՝ տեղանքում քամու ռեժիմները բնութագրող տեղեկությունների հաշվառման համակարգ։ ԽՍՀՄ-ում սերիապես թողարկվող ՏՎ-8, ՏՎ-5, Դ-12 հողմաշարժիչներն ունեն 0, 7-ից մինչև 11 կվա հզորություն և գործածվում են էլեկտրամատակարարման ցանցերից հեռու գտնվող շրջաններում։ Խորհրդային գիտնականներն ստեղծել են մինչև 100 կվա հզորության հողմաէներգետիկական տեղակայանքներ, որոնք կիրառվում են հիմնականում Պովոլժիեի, Ալթայի, Ղազախստանի, Թուրքմենիայի, Ուզբեկստանի արոտավայրերում ու ֆերմաներում։ Հողմաէներգետիկական տեղակայանքների օգտագործման առավել հեռանկարային եղանակը կապված է էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ դրանց զուգահեռ աշխատանքի ապահովման հետ։